Հունաստանից Հայաստան ժամանած քաղաքացիները չեն կարողանում մեկնել Հունաստան

Հունաստանից ամիսներ առաջ Հայաստան վերադարձած ու մինչ օրս Հայաստանում մնացած Աիդա Իսրայելյանը, հայտնել է, որ տևական ժամանակ է ցանկանում են մեկնել Հունաստան, սակայն միշտ թռիչքները տարբեր պատճառներով հետաձգվում են, իսկ այստեղ՝ Հայաստանում, իրենց ոչ ոք օգնության ձեռք չի մեկնում: SHAMSHYAN.com-ին վերջինս ասել է. 
«17 տարի ապրել եմ Հունաստանում, այնտեղ եմ ամուսնացել, ամուսինս հույն է, հարկատու քաղաքացի ենք այնտեղ, ապահովագրություն ունենք…եկա գործերով Հայաստան փետրվարի 17-ին, ու մնացի այստեղ: Մի ամսվա կտրվածքով գուար էի բերել, ծախսվել վերջացել է, թե ապրելու, թե դեղերի վրա…: Մեր տոմսը մայիսի 13-ին էր, փոխեցին հունիսի 2-ին, հիմա էլ փոխել են հուլիսի 6-ին, գնում եմ դեսպանատուն, ասում են՝ 37 հոգի մարդ կա հավաքված, սամալյոտը պետք է լցվի, նոր տեղափոխենք, ես իրենց ասում եմ, որ այդ 37 հոգին ոչ ավելանալու են, ոչ պակասելու, մեզ ասեք մեր վիճակն ինչ է լինելու, մենակ ասում են՝ սպասեք: Հրաչյա Հակոբյանը ասուլիս էր տալիս, դիմեցի իրեն, որ ոչ նպաստ ունեն, ոչ թոշակ, ասում եմ գոնե սոցիալական աջակցություն տրամադրեք…դիմել եմ անգամ մարդու իրավունքներ, ես հիվանդ եմ, թերապիաներ պետք է ընդունեմ, ՄԻՊ-ին էլ եմ ասել, որ գոնե սոցիալական աջակցություն ցուցաբերեք: Վաղն արդեն գնալու ենք Հայաստանում Հունաստանի դեսպանատուն, բարձրախոսով նորից ասելու եմ, որ մեր հարցին շուտափույթ լուծում տան: Իմ ամուսինս իմ համար ապահովագրություն է մուծում, ու ես արժանի չեմ Հայաստանի քուչեքում էս վիճակով մեռնեմ, որ հիվանդանամ, բժշկի փող անգամ չունեմ…: Ես առաջարկում եմ, որ գոնե տրանզիտ թռիչկ անեն Վրաստանից կամ Ռուսաստանից, որ կարողանանք թռնել»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ