Կորոնավիրուսային մուտացիայի մասին հաղորդումները գիտնականները հերքել են

Մեծ Բրիտանիայի Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ ուսումնասիրված մուտացիաները չեն բարելավում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի տարածման և վարակվելու ունակությունը: Այս ուսումնասիրությունները հրապարակվում են biorxiv.org կայքում: Մասնագետները վերլուծել են 15 հազար հիվանդների վիրուսային գենոմները: Նրանց հաջողվել է վերարտադրել էվոլյուցիոն ծառի մոդելը, որի օգնությամբ նրանք պարզել են,թե արդյոք մուտացիա ավելի հաճախակի է դառնում յուրաքանչյուր ճյուղում: Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսը չի մուտացվում, և նաև նկատել են, որ մի շարք մուտացիաներ որևէ ազդեցություն չեն ունենում, և գենոմում փոփոխությունների մեծ մասը վնասակար են հենց վիրուսի համար: 

 

Քաղաքականություն

Պատահարներ