Նոր ռեկորդ՝ Բրազիլիայում. COVID-19

Բրազիլիայում վերջին 1 օրում նոր տեսակի կորոնավիրուսի ռեկորդային 33 274 դեպք է գրանցվել: ТАСС-ը հաղորդում է, որ այս մասին վկայում են շաբաթ երեկոյան Բրազիլիայի առողջապահության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալները:  Այս ցուցանիշը 3 օր շարունակ նոր ռեկորդներ է սահմանում: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 498 928:  Մահվան դեպքերը 1 օրում ավելացել են 956-ով՝ հասնելով 28 834-ի: Այս ցուցանիշով Բրազիլիան առաջ է անցել Ֆրանսիայից: Ավելի քան 200 հազար պացիենտ ապաքինվել է: 
 

Քաղաքականություն

Պատահարներ