«Զենքի վաճառք. Եթե փաստեր ունեն` ինչու՞ չեն ձերբակալում Սարգսյանին հենց դրա համար». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ապօրինի զենքի վաճառքի վերաբերյալ իշխանությունների հայտարարությանը։ Մարտիրոսյանի գրառումը՝ ստորև․

 

«Ես հավատում եմ, որ Սերժ Սարգսյանը երկուհազարականների սկզբին ապօրինի զենք էր վաճառել: Բայց հարց է առաջանում. եթե դրա մասին խոսում են ներկայիս իշխանությունները` ուրեմն փաստեր ունեն: Եթե փաստեր ունեն` ինչու՞ չեն ձերբակալում Սարգսյանին հենց դրա համար: Իսկ եթե փաստեր չունեն` ինչու՞ են հերքում Սարգսյանի փեսայի նույնատիպ մեղադրանքները: Իսկ եթե ձերբակալելու համար փաստեր էին անհրաժեշտ լինելու` ինչու՞ էին խոստանում պատժել բոլորին»: 

 

Քաղաքականություն

Պատահարներ