440-ը՝ ծանր, 55-ը՝ ծայրահեղ ծանր, 16-ը՝ միացված շնչառական ապարատին․ Թորոսյան

Կիրակի օրը քիչ թեստ է արվել, քանի որ ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել ամբողջական ծանրաբեռնվածությամբ: Բացի դրանից, դրանք պետք է կանգնեն պրոֆիլակտիկ հանգստի, որպեսզի թեստերի որակյալ արդյունքներ լինեն: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգում հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

 

«Ծանր վիճակում՝ 440 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 55 քաղաքացի, որոնցից 16-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին»,- նշեց նա։

Քաղաքականություն

Պատահարներ