Ալափարսում միակողմանի թոքաբորբ ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել

Մայիսի 26-ին Կոտայքի մարզի Ալափարս գյուղում «միակողմանի թոքաբորբ» ախտորոշմամբ 59-ամյա կին է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքապետ Արտակ Սարիբեկյանն ասել է, որ 59-ամյա կինն ունեցել է նաեւ այլ հիվանդություն։

Նա հայտնեց, որ կինը տեղափոխվել էր Նորքի «Ինֆեկցիոն» հիվանդանոց։ «Չեմ կարող ասել՝ գյուղում է մահացել, թե հիվանդանոցում»,- ասաց համայնքապետը։

Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Քաղաքականություն

Պատահարներ