Արցախի նախագահը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի արագ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել, նա սպասում է PCR թեսստի պատասխանին:

Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա ասել է, որ պատասխանը լինելուն պես այդ մասին կտեղեկացնի ֆեյսբուքյան էջի միջոցով:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել:

 

Քաղաքականություն

Պատահարներ