Ազատեք վերջապես ձեզ և մեզ աղքատ երկրի ճղճիմ հոգեբանությունից. Արփի Պապոյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Պապոյանը գրում է. «Քաղաքականություն քննարկելը ֆեյսբուքում կարծում էի վերջին բանն էր որ կանեի, բայց դե համբերություն, զարմանքի ու վրդովմունքի չափ ու սահման:

 

Ուզում եմ հասկանալ աթոռից է, որ իշխանության գալուն պես սկսում են փող հավաքելու քաղաքականությունը որդեգրե՞լ, աշխատելու ցանկությունից բացարձակապես զկրվե՞լ եք։

 

Աշխատատեղեր հիմնել, Էքսպորտի զարգազցման ծրագրեր մշակել, ստրատեգիկ արտադրության ուղղություններ զարգացնել, ներդրումային ծրագրեր մշակել, հարկեր իջեցնել,սուղ պայմաններում նույնիսկ հարկազատել, տուգանքախեղդ քաղաքականությանը ավարտ դնել ու էլի հազարավոր զբաղմունքներ որոնցով իշխանությունը կարող է զբաղեցնել ինքն իրեն, եթե չգիտի էլ ինչով զբաղվի։

 

Բայց գույքահարկախեղդ անել, սրանից նրանից «փող ետ բերել», հարկեր հավաքել մի խոսքով փողահավաք կազմակերպելը ծույլ իշխանության աշխատանք ցույց տալու վատ մեթոդ է։

 

Ազատեք վերջապես ձեզ և մեզ աղքատ երկրի ճղճիմ հոգեբանությունից»։

Քաղաքականություն