Չէինք կարող անտեսել ամենապայծառ տոներից մեկը. Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

«Շնորհավորում ենք մանուկների պաշտպանության միջազգային օրը: Կարանտինային պայմանները մեզ թույլ չտվեցին հավուր պատշաճի կազմակերպել ամենապայծառ տոներից մեկը, բայց, անտեսել այն, մենք չէին կարող։

Մեր ուրախ ավտոբուսը շրջել է քաղաքի թաղամասերով, շնորհավորել փոքրիկների տոնը և հանդիպող երեխաներին նվիրել խաղալիքներ։ Իհարկե, պահվել են անվտանգության բոլոր նորմերը. նվերները երեխաներին հանձնող երիտասարդները կրել են պաշտպանիչ արտահագուստներ, նախապես ջերմաչափվել են եւ պարբերաբար ախտահանվել: Խաղալիքները երեխաներին տրամադրվել են միայն ախտահանումից հետո, երեխաների մեջ կարողացել ենք ապավովել սոցիալական հեռավարությունը։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր փոքրիկների տոնը, մաղթում երջանիկ մանկություն, պայծառ ժպիտներ, լուսավոր օրեր:
Ուրախ գնացքը դեռ շրջում է քաղաքում»:

Քաղաքականություն