Չինաստանից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար դիմակ

10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն արդեն Շիրակի մարզում են և բաժանվում են մարզի բուժհաստատություններին:

Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվում են մարզի բժշկական հաստատություններին»:

 

Нет описания фото.

 

Քաղաքականություն