Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ. մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք. Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էսօր 3 անգամ ջերմաչափվել եմ: Գնացի մի սրճարանում նստեցի, չափիչն եկավ ու թե բա 37.2: Ասում եմ հլը քոնը չափի: Չափեց՝ 37.4: Ասում եմ դե ինձ մի հատ էլ: Չափեց՝ 36.8: Ասում եմ դե հիմա նորից քեզ՝ 36.6: Գնացի կողքի կազմակերպության չափիչի մոտ ու 35.2: Եկա տուն, նորմալ ջերմաչափով չափեցի՝ 36.3: Մենք մեզ լավ արդյունավետ էլ խաբում ենք: Սա թող արձանագրվի, որ հետո պարետատունը չասի մենք պարտադրեցինք դիմակ կրել ու ջերմաչափել, դրա համար ֆանտաստիկ արդյունքներ ունենք»:

Քաղաքականություն

Պատահարներ