ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 210-ով, ունենք մահվան 8 դեպք

ՀՀ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9402 դեպք։ Վերջին 1 օրում հաստատված դեպքերի թիվը 210 է։

Առողջացել է ևս 16 պացիենտ, ընդհանուր՝ 3402։

Փաստացի բուժում է ստանում 5896 մարդ։ Ընդհանուր կատարվել է 58668 թեստավորում։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով՝ հասնելով 139-ի։ Մինչ օրս գրանցվել է այլ պատճառներով մահվան 55 ելք՝ նախորդ օրվա համեմատ 5-ով ավելի։


 

Քաղաքականություն

Պատահարներ