Խոշոր վթար Կոտայքի մարզում

Մայիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գառնի-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Վ.-ի վարած Toyota մակնիշի, Գառնի գյուղի բնակիչ, 42-ամյա Երջանիկ Հ.-ի վարած ՎԱԶ-21099 մակնիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Նորիկ Խ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


 

Քաղաքականություն

Պատահարներ