Մեր վարակված լինելու փաստի առիթով ֆեյսբուքյան կառավարվող խմբերը այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ…Աննա Հակոբյան

Տեսնում եմ, որ COVID-ով մեր վարակված լինելու փաստի առիթով ֆեյսբուքյան կառավարվող խմբերը կրկին այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ մեծ թվով մեր հայրենակիցների համբերությունը հատնում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

«Ուզում եմ այս խմբերը կառավարողներին կրկին կոչ անել՝ ձեր կյանքի դժվար փուլը կանցնի, կարեւորը, որ այդ ընթացքում պինդ մնաք, եւ դժվարությունները արժանապատվորեն տանեք։

Բարոյական փլատակների մի՛ վերածվեք»,-գրել է նա եւ տեղադրել 1in.am-ին օրեր առաջ տված իր հարցազրույցը:

«Մանրամասն՝ տեսանյութում»,-գրել է նա:

Քաղաքականություն