«Թանկագին Նիկոլ». Վրաստանի վարչապետի ուղերձը Փաշինյանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Ուղերձում ասված է.

«Թանկագին Նիկոլ,

ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթել առողջություն, ամենայն բարիք եւ հաջողություններ Ձեր անչափ պատասխանատու եւ բարդ գործում:

Օգտվելով առիթից՝ հույս եմ հայտնում, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ առկա սերտ կապերը եւ հարաբերությունները, որոնք հիմնված են ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա, ապագայում եւս կխորանան եւ կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների եւ հաշվի առնելով մեր երկրների շահերը:

Ցանկանում եմ կրկին հավաստիացնել իմ խորին հարգանքը Ձեր հանդեպ եւ արտահայտել պատրաստակամությունս մեր երկրների միջեւ համագործակցության ավելի ամրապնդման գործում:

Պարոն վարչապետ, կրկին սրտանց շնորհավորում եմ, անկեղծորեն մաղթում եմ առողջություն, հաջողություններ եւ ամենայն բարիք»:

Քաղաքականություն