ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշտարակ-Արուճ ճանապարհին «ԿամԱԶ»-ը շրջվել է. երկուսն անչափահաս են

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ կա տուժած.

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Հ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Վարորդին և ուղևորներ Կարեն Բ․-ին (ծնված 2003 թ.) և Արմեն Հ․-ին (ծնված 2004 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Քաղաքականություն

Պատահարներ