ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատաշենում մնացած ՌԴ քաղաքացիները մեկ շաբաթ է՝ մեքենաների մեջ են գիշերում

ՌԴ հարյուրից ավելի քաղաքացիներ, որ ավելի քան երկու ամիս է՝ ՌԴ վերադառնալ չեն կարողանում համավարակի պատճառով, արդեն մեկ շաբաթ է՝ իրենց ավտոմեքենաներով Բագրատաշենի անցակետում են։

Նրանցից Աշոտ Ջիլավյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ չունենալով Հայաստանում ապրելու ոչ մի միջոց, ստիպված են եղել հասնելու սահման, որը հատել, սակայն, նրանց թույլ չեն տալիս՝ պատճառաբանելով Վրաստան օտարերկրացիների մուտքի արգելքը։

Քաղաքականություն