ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանի տարածքը ախտահանվում է աշխատանքային ժամին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրում ախտահանումն իրականացնում են աշխատանքային ժամին, դատարանը նախորդիվ ախտահանվել է մեկ անգամ: Այս մասին գրառում է արել դատավոր Զարուհի Նախշքարյանը:

Նա, մասնավորպես, նշել է. «Արաբկիրի դատարանում հատուկ սարքավորմամբ ախտահանումը իրականացվել է մեկ անգամ։ Եթե չեմ սխալվում, 20.03.2020թ։ Մինչեւ այսօր շատերը ահազանգել են ախտահանումը ավելի հաճախականացնելու մասին։ Եվ ահա այսօր՝ աշխատանքային օր, երկուշաբթի, ժամը 9.00-ից որոշվել է ախտահանել։ Արդյունքում դատարանի աշխատողներին հանել են դուրս եւ խորհուրդ տվել 20 րոպե մուտք չգործել։

Հիմա մուտք ենք գործել. Շնչել հնարավոր չէ, դահլիճներում ծուխը չի պակասում... հաստատապես վնաս է բոլոր նստավայրի աշխատակիցների համար...

Ինչո՞ւ անցած ոչ աշխատանքային չորս օրերին դա հնարավոր չեր իրականացնել եւ չպարալիզացնել դատարանի բնականոն աշխատանքը, չգիտեմ...

Այսպիսի արդյունք է լինում, երբ մի բան արվում է ոչ թե ի նպաստ, այլ զեկուցելու համար»:

Քաղաքականություն

Պատահարներ