Ցույցերի ժամանակ Թրամփը թաքնվել է բունկերում

Սպիտակ տան մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին տեղափոխել են ստորգետնյա բունկեր։ CNN-ը հայտնում է, որ Թրամփն այնտեղ անցկացրել է մոտ 1 ժամ։ Լրատվականը նշում է, որ բունկերն ԱՄՆ նախագահների կողմից օգտագործվել է մի քանի անգամ, վերջինը՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, Ջորջ Բուշ-կրտսերի կողմից։

 

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ում ոստիկանի կողմից  սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր: 


 


 

Քաղաքականություն