Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի. ԿԳՍՄ նախարար

ՀՀ ԿԳՍՄ նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հետո չասեք, թե չենք հիշեցրել։

«Արդեն իսկ հայտագրվել է 5322 առաջին դասարանցի: Հունիսի 1-ի ժամը 9։00-ից hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝ 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Հունիսի 11-ի ժամը 9։00-ից սկսած` գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին»,- գրել է Հարությունյանը:

Ավելին՝ այստեղ


 

Քաղաքականություն

Պատահարներ