Ձեր գործընկերը մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերն անցնում է. Քրիստինե Պողոսյանը կոչով դիմեց ԲՀԿ-ին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը իր ելույթի ժամանակ կոչով դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

«Դիմում եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, խմբակցության քարտուղար Արման Աբովյանին և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին: Ուրեմն, եթե դուք խմբակցությունում ունեք պատգամավոր, պատգամավորներ, որոնք լուրջ խնդիրներ, հոգեբանական պրոբլեմներ ունեն, դաստիարակության իսպառ բացակայություն ունեն, և դուք չեք կարողանում այդ մարդկանց հետ լեզու գտնել, օգնություն ցույց տալ, դիմեք մեզ, մենք գիտենք լավ բժիշկներ, գիտենք հոգեբուժարանի ղեկավարների, մասնագետների, որոնք կօգնեն այդ մարդուն բերել ճիշտ ուղու վրա»,- ասաց նա:

Քրիստինե Պողոսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ում նկատի ուներ՝ շեշտելով, որ նրանց գործընկերը դաստիարակության բոլոր սահմանները, մարդկային պահելաձևի բոլոր կարմիր գծերը անցնում է:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ