Եվրահանձնաժողովն արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ տարածք

Եվրահանձնաժողովը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք իրավունք չունեն թռիչքներ իրականացնել ԵՄ տարածքում։

«Սև ցուցակում» (EU Air Safety List) են հայտնվել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից որակավորված բոլոր ավիաընկերությունները՝ Aircompany Armenia, Armenia Airways, Armenian Helicopters, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia, Skyball:

Նշվում է, որ դրանք չեն համապատասխանել միջազգային անվտանգային չափորոշիչներին։ Որոշումն ընդունվել է Եվրահանձնաժողովի «սև ցուցակի» հիման վրա:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Քաղավիացիայի կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը:


 

Քաղաքականություն

Պատահարներ