Ֆլոյդ Մեյվեզերը իրավախախտ Ջորջ Ֆլոյդի թաղման ծախսերն իր վրա է վերցրել

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստվում է ԱՄՆ-ում ոստիկանի գործողությունների հետևանքով մահացած սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի թաղման ծախսերը հոգալ:

 

«Նա, հավանաբար, կատաղած կլինի, որ ես դա ասում եմ, բայց Մեյվեզերը անպայման կհոգա թաղման արարողության բոլոր ծախսերը», – ESPN-ին տված հարցազրույցում ասել է բռնցքամարտիկի խոսնակ Լեոնարդ Էլերբին:

Էլերբին ասել է, որ Մեյվեզերը արդեն կապ է հաստատել հանգուցյալի ընտանիքի հետ՝ քննարկելու արարողության մանրամասները: Մարզիկի ներկայացուցչի խոսքերով, խոսքը գնում է ոչ թե ինքնագովազդի մասին կամ ինչ-որ մեկի ողբերգության հաշվին իրեն հիշեցնելու ցանկության մասին:

«Ֆլոյդը դա անում է ավելի քան 20 տարի», – շեշտել է Էլերբին:

Քաղաքականություն