Հայտնի է Հրաչյա Հակոբյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայրը, կորոնավիրուսն ախտորոշող թեստ է հանձնել:

Քիչ առաջ պատգամավորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ ստացել է թեստի պատասխանը:

«Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ, լրագրողներ,

Ինչպես գիտեք, երեկ հանձնել եմ նոր կորոնավիրուսի թեստ։
Քիչ առաջ ստացա պատասխանը. բացասական է։

Առողջ եղեք»,- գրել է պատգամավորը:


 

Քաղաքականություն

Պատահարներ