Մայիսին հայ սակրավորները Սիրիայում 17,471 քմ տարածք են ականազերծել

Հայաստանի հումանիտար առաքելություն իրականացնող 4-րդ խմբի սակրավորները մայիսին Սիրիայում ականազերծել են 17,471 քմ ականապատ տարածք։ Այդ ընթացքում հայտնաբերվել են գազի բալոնի կիրառմամբ ինքնաշեն արկեր, 18 հատ ՊՄՆ-2 տեսակի հակահետևակային ականներ, տեղեկացնում է Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը։

Այսպիսով, առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 170,209 քմ, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142,000 քմ: 4-րդ խմբի բժիշկները մայիսին համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 549 տեղաբնակի:

Այսպիսով, Հայաստանի մարդասիրական խումբը 2019-ի փետրվարից մինչև օրս բուժօգնություն է ցուցաբերել ընդհանուր 12,584 հիվանդի:

Միևնույն ժամանակ, հունիսի 1-ին Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետները Հալեպի ազգային պատսպարանի Հայ ծերանոցին և Հայ համայնքի մանկատանն են փոխանցել «Մի բուռ ժպիտ» խորագիրը կրող ակցիայի ընթացքում հավաքված նվերները։ 

Քաղաքականություն

Պատահարներ