Մեկ-մեկ սրությո՞ւն է ձեզ պակասում, ադրենալինի պակա՞ս կա․ Համազասպ Դանիելյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Ոչ հանձնաժողովի նիստ եք նայել, ոչ էլ լիովին ծանոթացել եք նախագծի բովանդակությանը։ Այս մասին այսօր ԱԺ նիստին ԲՀԿ խմբակցության անդամ  Սերգեյ Բագրատյանին ԱԺ ամբիոնից դիմեց  «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով նրա ելույթին։ 

«Ես զարմանում եմ՝ մեկ-մեկ սրությո՞ւն է ձեզ պակասում, ադրենալինի պակա՞ս կա։ Խոսեցիք մի բանի մասին, որ մասամբ եք ծանոթացել ու գնացիք, ձեր տեղը նստեցիք։ Միգուցե երկար աշխատելը այսպիսի էֆեկտներ  է առաջացնում, բայց հենց երկար աշխատելու համար եկեք հանգիստ աշխատենք»,- նշեց նա։

Դանիելյանի ելույթը պարբերաբար տեղից խոսքով ընդհատում էր Բագրատյանը, ինչը վրդովեցրեց պատգամավորին։

«Կուզե՞ք՝ ես նստեմ, եկեք իմ տեղը խոսեք»,- ասաց նա։

 

Քաղաքականություն