Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 դեպք է գրանցվել. ԱՆ խոսնակ

Նուբարաշենի հոգեբուժարանում 3 օրվա ընթացքում կատարվել է 307 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուս է հաստատվել 49 հոգու մոտ, որից 9-ը պացիենտներ են, մնացածը տարբեր բաժանմունքների աշխատակիցներ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ներկայումս նրանցից որևէ մեկը ջերմություն չունի, գանգատներ չունեն և չկան կորոնավիրուսին բնորոշ այլ ախտանշաններ։ Նրանք առանձնացվել են առանձին տարածքում, գտնվում են մշտական հսկողության ներքո։ Ամբողջ հիվանդանոցի տարածքում իրականացվում են հակահամաճարակային միջոցառումներ»:

Քաղաքականություն

Պատահարներ