Շիրակի մարզում BMW X5-ը դաշտամիջյան ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր

Մայիսի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ, 28-ամյա Գևորգ Պառավյանն իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Արթիկ քաղաքից Անտառաշերտ տանող դաշտային ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Գ. Պառավյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


 

Քաղաքականություն

Պատահարներ