ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում ցույցերը զանգվածային կողոպուտների են վերածվել
\n
Այլ

Նյու Յորքում սևամորթ իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հիշատակին կազմակերպված խաղաղ ցույցերը վերաճել են զանգվածային կողոպուտների․ ավազակները մութն ընկնելուն պես թալանել են Մանհեթենի խանութները, գրում է dailymail.co.uk-ը։ Հարձակումներ են գործել սպորտային ապրանքների, կենցաղային տեխնիկայի, ինչպես նաև թանկարժեք զարդերի խանութների վրա։ Նրանք ընդհանուր ավելի քան 10 խանութ են թալանել։ 

Ցուցարարների ոչ մեծ խմբեր էլ գիշերը փողոցներում են անցկացրել՝ այդպես խախտելով քաղաքում ժամը 23:00-ից հետո սահմանված պարետային ժամը: Անկարգությունների դադարեցման համար քաղաքի այս հատված ոստիկանական մեծ թվով ուժեր են ուղարկվել։ 
Չիկագոյում էլ ամբոխը մոտակայքով անցնող գնացքն է կողոպտել։ Կատարվածի տեսանյութը հրապարակվել է սոցցանցերում, որում երևում է, թե ինչպես է ավազակների մի մասը գնացքից տեխնիկա և այլ ապրանքներ հանում, իսկ մնացածը վազում են նրա հետևից և իրեր ընտրում։ 

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ