Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցում հայտնաբերվել է անձը չպարզված 55-60-ամյա տղամարդու դի

Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:15-ի սահմանում Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցի սկզբնամասում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկության՝ տղամարդը հանկարծամահ է եղել:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը: 

 


 

Քաղաքականություն

Պատահարներ