Ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու КамАЗ-ը. կա վիրավոր

Հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Երևանյան խճուղու փողոցների խաչմերուկում բախվել են Գորիսի բնակիչ, 24-ամյա Շահեն Պ.-ի վարած Mercedes մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 56-ամյա Գուրգեն Ա.- վարած КамАЗ 65117 մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Շահեն Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քաղաքականություն

Պատահարներ