Բանակում իրավիճակը վերահսկելի է. վարակակիրների հիմնական մասը սպայական կազմից են. փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել

Զինված ուժերում վերահսկելի իրավիճակ է. կրոնովիրոսով պայմանավորված իրավիճակը զինված ուժերի մարտունակության եւ մարտական պատրաստության վրա չի ազդել: Այս մասին այսօր, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա հավելեց, որ Զինված ուժերի պատրաստության պլանով բոլոր միջոցառումներն անխտիր իրականացվում են:

 

«Առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատներին, ծնողներին, քանի որ ըմբռնումով են մոտենում այն սահմանափակումներին, որոնք մտցվել են արձակումների եւ արձակուրդների հետ կապված:

Բանակում վարակակիրների հիմնական մասը պայմանագրային եւ սպայական կազմից են, այսինքն նրանք, որոնք հնարավորություն ունեն ելումուտ անելու զորամասեր: Մի քանի դեպքեր եղել են նաեւ ժամկետայինների շրջանում, սակայն դրանք բուժվել են: Վերահսկելի իրավիճակ է, որեւէ անհանգստանալու կարիք չկա»,-ընդգծեց փոխնախարարը:

Քաղաքականություն

Պատահարներ