Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգևորել է Ադրբեջանին. Գաբրիել Բալայան

Քանի որ ես ի պաշտոն հետեւում եմ Ադրբեջանի արձագանքին, Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է նրանց: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անվանելով նրան անփառունակ գործիչ:

Հիշեցնենք, որ Բագրատյանը հայտարարել էր, որ եթե ինքը լինել Ալիեւի փոխարեն, 3-4 ամսից կհարձակվեր Արցախի ու Հայաստանի վրա: «Երկրի պաշտպանության, անվտանգության հետ կապված ցանկացած քաղաքական անհիմն շահարկող անում քաղաքացի նախ պետք է մտածի, երկրորդ, ելնելով դրա հասցրած վնասից, այո պատասխանատվության ենթարկվի: Եվ մենք այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու ենքմ, նաեւ կապված վերջին դեպքերի հետ»,-ասաց Գաբրիել Բալայանը:  Նա ընդգծեց, որ ապրիլյան դեպքերի հետ կապված 17 քրգործ է հարուցվել, որոնցից 15-ը կարճվել է, մեկը դատարան է մնացել, մյուսն ընթացքի մեջ է: 

 

Ինչ վերաբերում է Հայաստանում արտադրվող զենքին, ապա մենք ակնկալում ենք, որ հուլիսի սկզբին արդեն Հայաստանում այդ զենքը կարտադրվի: 

«Խոսքը այս փուլում հրաձգային զենքի մասին է»,-ասաց նա:

 

Տեսանյութը՝ News.am

 

Քաղաքականություն