Հունիսի 4-ից Չեխիան և Սլովակիան կբացեն ընդհանուր սահմանը

Հինգշաբթի օրը՝ հունիսի 4-ին, Չեխիան եւ Սլովակիան ամբողջությամբ բացում են ազգային սահմանները, որոնք փակ էին քաղաքացիների եւ ապրանքների ազատ տեղաշարժման համար համավարակի պայմաններում:

Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի եւ Սլովակիայի կառավարության ղեկավար Իգոր Մատովիչի միջեւ, ով չորեքշաբթի այցելել էր Պրահա:

Երկու հանրապետություններում համաճարակաբանական իրավիճակի բարելավումն իշխանություններին թույլ է տվել վերացնել սահմանափակումները Չեխիայի եւ Սլովակիայի տարածքներով իրենց բնակիչների տեղաշարժի մասով:

 

Քաղաքականություն

Պատահարներ