Մարտին Ծառուկյանը զգուշացնում էր, որ պետք է հրատապ սահմանը փակել Իրանի հետ․ Աբովյանը հիշեցնում է Սիմոնյանին

Շատ լավ է, որ պարոն Ծառուկյանի ասածը վերարտադրեցիք, դե ես մի երկու ասած էլ հիշեցնեմ։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը՝ դիմելով Ալեն Սիմոնյանին, որը ամբիոնից գործընկերներին հիշեցրել էր Գագիկ Ծառուկյանի արտահայտությունը՝ որ կորոնավիրուսը բարի մարդկանց չի կպնում, սակայն խմբակցության ղեկավարը չի մասնակցում նիստերին։

 

«Մարտ ամսին պարոն Ծառուկյանը զգուշացնում էր, որ պետք է հրատապ սահմանը փակել Իրանի հետ, ի՞նչ պատասխան ստացանք, ժպիտ, ոչինչ ամեն ինչ նորմալ է։ Պարոն Ծառուկյանը, որ ասում էր տնտեսական ճգնաժամ է գալիս, ի՞նչ էիք ասում, Էկոնոմիկայի նախարարն այստեղ ժպիտով կանգնած նայում էր երեսիս, դե մենք սենց էլի, ի՞նչ ճգնաժամ, սցենարը կա, բայց դե չգիտեմ»,– ասաց Աբովյանը։

Աբովյանի խոսքով՝ դրա հետեւանքով վերջին 2 օրերին ունենք 500 թվից ոչ պակաս հիվանդության դեպքեր. «Մենք այսօր ունենք խայտառակ տնտեսական իրավիճակ ու դուք գիտեք դրա մասին։ Ունենք ծայրահեղ իրավիճակ սոցիալական ոլորտում։ Չի կարելի պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա, բա իշխանությունն ինչի՞ համար է։ Զարգացումներւ, որոնք այսօր տեղի են ունենում վտանգավոր են ու դուք գիտեք դրա ամսին եւ րոպե առաջ քայլեր են պետք ձեռնարկել, որ այս անդունդից դուրս գանք»։


 

Քաղաքականություն

Պատահարներ