Մեծ Բրիտանիայում COVID-19-ից մահացածների մեջ անհամաչափ մեծ թիվ են կազմում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները

Աշխարհում մահացությունների թվով ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում գտնվող Մեծ Բրիտանիայում կառավարությունը մի կողմից որոշակիորեն թուլացնում է կարանտինային սահմանափակումները, մյուս կողմից` վերլուծում համաճարակի ընթացքում կուտակած վիճակագրությունը` բավական ուշագրավ հետևությունների հանգելով:

Անգլիայի հանրային առողջապահության գործակալության կողմից հրապարակած հետազոտության համաձայն` Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշները զգալիորեն ավելի բարձր են, քան բնիկ բրիտանացիների մոտ,- Լոնդոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:

Այդ փաստաթղթի համաձայն` բանգլադեշցի ներգաղթյալների շրջանում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը երկու անգամ ավելի բարձր է, քան բնիկ բրիտանացիների շրջանում: Այդ ցուցանիշը 10-ից 50 տոկոսով ավելի բարձր է նաև Միացյալ Թագավորությունում բնակվող չինացիների, պակիստանցիների, Կարիբյան ծովի ավազանից ներգաղթածների շրջանում: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը այս իրավիճակի պատճառների մասին մանրամասներ չի ներկայացնելով, հայտնելով որ ամենը դեռ ուսումնասիրման փուլում է: 

 

Քաղաքականություն