Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՔԿԾ-ին. պահանջում է վերացնել զանգելու և տեսակցելու սահմանափակումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահանջում է վերացնել իր տեսակցությունների սահմանափակումները։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ քրեակատարողական ծառայության՝ պահանջելով որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները, ինչպես նաև պահանջում է պարտավորեցնել ՔԿԾ-ին՝ վերացնելու առկա սահմանափակումները։

Գործով երկրորդ նախագահի ներկայացուցիչը փաստաբան Հայկ Ալումյանն է։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել հունիսի 2-ին և մակագրվել դատավոր Արծրուն Միրզոյանին։

Քաղաքականություն

Պատահարներ