Թորոսյանը դժգոհ է Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից․ «Ժողովուրդ»

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի մասնակցությունը պարետատան նիստերին շարունակում է հետաքրքիր քննարկումների առիթ դառնալ:

Նկատենք, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը մասնակցում է պարետատան նիստերին: Ավելին՝ նա այդ նիստերին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանի ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են, և պարբերաբար դրա ականատեսն ենք եղել ԱԺ հանձնաժողովների կամ լիագումար նիստերի ժամանակ:

Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ Զեյնալյանի՝ պարետատան նիստերին մասնակցելու որոշումից Թորոսյանը դժգոհ է մնացել, սակայն լռել է՝ հաշվի առնելով, որ այդ որոշումը կայացվել է վարչապետի կողմից: Դեռ ավելին՝ վերջինս համաձայնություն է տվել, որ այս ամենից զատ, Նարեկ Զեյնալյանը ձևավորի մի մասնագիտական քննարկման հարթակ, որը պետք է պարբերաբար հավաքվի, քննարկումներ անցկացնի և ներկայացնի պարետատուն:


Եվ, ահա, շաբաթ օրը հենց առաջին նիստն է եղել: Մայիսի 30-ին խորհրդարանում Նարեկ Զեյնալյանը փակ քննարկում էր կազմակերպել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնագիտական քննարկման ժամանակ կազմվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր ծրագիր, որը կազմված է մի քանի ռազմավարական ուղղություններից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


 

Քաղաքականություն