Worldometer միջազգային վիճակագրական ծառայությունը կորոնավիրուսի վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացնում

Worldometer միջազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝  աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6,452,390-ի։ Մահացել է 382,479 մարդ, ապաքինվել՝ 3,066,696-ը։

Ներկայում աշխարհում ակտիվ դեպքերի թիվը կազմում է 3,003,215։

54,528 (2%) պացիենտի վիճակ գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը։ Այնտեղ մինչ օրս վարակվել է 1,881,205 մարդ, մահացել՝ 108,059-ը։

Վարակման դեպքերի թվով երկրորդը Բրազիլիան է (558,237): Այնուհետև գալիս է Ռուսաստանը (423,741), Իսպանիան (287,012), Միացյալ թագավորությունը (277,985)։

Մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ին հաջորդում են Միացյալ թագավորությունը (39,369), Իտալիան (33,530), Բրազիլիան (31,309), Ֆրանսիան (28,940)։

 

Քաղաքականություն

Պատահարներ