«10% հավանականություն կա, որ մեր մոտ սկսի թոքաբորբ զարգանալ»․ վարչապետ

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ երերում տեղեկացրեց, որ ինքը և իր ընտանիքի անդամները երեկ կրկին հետազոտություն են անցել: 

«Ես, Աննան ու Մարիամը մանրամասն հետազոտվեցինք և արձանագրվեց, որ թոքաբորք չունենք, ու ըստ էության, լիարժեք ասիմպտոմ ենք տանում հիվանդությունը։ Սովորաբար, երբ հիվանդությունը սիմպտոմներով է սկսվում, այդ պարագայում է բարդանում։ Իսկ ասիմպտոմների ընդամենը 10 տոկոսի մոտ է բարդություն առաջանում։ Այսինքն՝ 10 տոկոս հավանականություն կա, որ մեր մոտ սկսի թոքաբորբ զարգանալ։ Փոքրիկներին ավելի մանրամասն հետազոտության կենթարկենք այսօր»․- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քաղաքականություն

Պատահարներ