Բնապահպանական աղետ Կրասնոյարսկի մարզի Նորիլսկի գետում

Կրասնոյարսկի մարզի Նորիլսկի գետում, որի մեջ ավելի քան 20 տոննա դիզելային վառելիք է լցվել մոտակա Հիդրոէլկտրոկայանից, բնապահպանական աղետ է: Նշվում է, որ եթե անգամ հաջողվի ջրային ռեսուրսը մաքրել նավթամթերքից, այն տասնյակ տարիներ կտեւի եւ դրա համար միլիարդավոր ռուբլիներ են հարկավոր: Կրասնոյարսկի նահանգապետը հայտնել է, որ խոշոր վթարի մասին տեղեկացել են սոցկայքերում հրապարակված լուսանկարներից: Նշվում է, որ գետում շարունակվում են մաքրման աշխատանքները, սակայն աղտոտման մակերեսը կազմում է ավելի քան 180 հազար քառակուսի մետր, իսկ թունավոր նյութերի քանակը գետի ջրում տաս անգամով ավելացել է:

Քաղաքականություն

Պատահարներ