Հայաստանում կարտադրվեն «Կալաշնիկով» ԱԿ-103 ինքնաձիգներ

Հուլիսի սկզբին Հայաստանում սկսվելու է «Կալաշնիկով» ինքնաձիգների, ավելի կոնկրետ՝ ԱԿ-103 տարբերակի արտադրությունը: Այս մասին պաշտոնապես հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակը:

Պաշտոնյան վստահեցրել է, որ արտադրական ծավալը Հայաստանում կարող է հասնել տարեկան 50 հազար միավոր ինքնաձիգների թողարկման, իսկ տրամադրված լիցենզիան ունի 10 տարվա ժամկետ։

Հայաստանը «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգներ կսկսի արտադրել հուլիսին

 

Հայաստանում «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգների հավաքումը կսկսվի հուլիսին: 

ԱԿ-103 ինքնաձիգների փուլային հավաքման կազմակերպման համար լրակազմերի արտադրանքի մատակարարման պայմանագիրը 2020 թվականի մայիսի 15-ին Հայաստանում կնքվել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության համապատասխան որոշման հիման վրա, փոխանցում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

ԱԿ-103-ը ԱԿ-74Մ ինքնաձիգի արտահանվող տարբերակն է, որը տարբերվում է համապատասխանաբար՝ 5,56×45 մմ (ՆԱՏՕ-ի ստանդարտն է SS109) եւ 7,62×39 մմ տրամաչափի փամփուշտների օգտագործմամբ (1943 թվականի նմուշի խորհրդային փամփուշտ):

ԱԿ-74-ը աշխարհում ամենատարածված ինքնաձիգներից մեկն է եւ ԽՍՀՄ-ում առաջինն է՝ ստեղծված փոքր մղման փամփուշտով: Աշխարհում ընդամենը կա ԱԿ-ի եւ ԱԿ-74-ի ավելի քան 18 մլն նմուշ:

Քաղաքականություն

Պատահարներ