Կորոնավիրուսի առաջին դեպքը Ջավախքում

Հունիսի 2-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղից Գորիի ռազմական հոսպիտալ տեղափոխած 44-ամյա բնակչի թեստի պատասխանները դրական են եղել, ինչը նշանակում է, որ պացիենտը վարակված է կորոնավիրուսով:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը նշեց, որ Ղաուրմայի բնակչի մոտ թույլ դրական արդյունք է հայտնաբերվել:

«Պացիենտը վիրուսակիր է, սակայն կարող ենք ենթադրել որ վարակիչ չէ, քանի որ սիմպտոմներ չունի: Նրա ընտանիքի 4 անդամներին կտեղափոխեն կարանտինային գոտի: Ինչ վերաբերում է գյուղի մյուս բնակիչներին, դեռևս սպասում ենք հրահանգների, որպեսզի կատարենք հանձնարարությունները»,- ասել է Եղոյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին շտապ օգնության աշխատակիցները Գորիի ռազմական հոսպիտալ են տեղափոխել Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակչին, որը վերջերս էր ժամանել Ռուսաստանից: Նա պարտադիր 14-օրյա կարանտին է անցել Գուդաուրիում, որտեղից վերադարձել է երկու օր առաջ՝ մայիսի 31-ին:

Քաղաքականություն

Պատահարներ