Լոնդոնում իրավապահներից ոմանք ծնկի են իջել ցուցարարների առջեւ

ՀանրահավաքներՆ ու անկարգությունները Միացյալ Նահանգներում ոչ միայն չեն հանդարտվում, այլ իրենց շարունակությունն են գտնում աշխարհի մի շարք այլ երկրներում: Այսպես անկարգությունների և ցույցերի ալիքը հասել է Լոնդոն: Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայարի մոտ թեժ է եղել եւ ականատեսները պատմել են, որ ամեն ինչ սկսվել է ոստիկանների սխալի պատճառով. «Իրավապահներից մեկը հավաքվածների խմբից փորձել է ինչ-որ մեկին քաշել տանել, ինչից հետո ցուցարարները ցանկացել են մտնել Բրիտանիայի վարչապետի նստավայար: Նրանք նաեւ իրավապահների ուղղությամբ ճայթրուկներ են նետել: Ըստ նախնական տվյալների, ցույցի մասնակիցների թիվը հասել է 15 հազարի»: 

 

Համացանցում Լոնդոնում տեղի ունեցած ցույցից մի լուսանկար է տարածվում, որում երևում է, թե իրավապահներից ոմանք ինչպես են ծնկի իջել հավաքվածների առջեւ: Ըստ բացատրության, այս կերպ ոստիկանները համերաշխության կոչ են անում բողոքի ակցիայի մասնակիցներին, ցույց տալով որ հասկանում են նրանց: 

Կանխատեսումներով, այս ամենը կշարունակվի նաեւ հանգստյան օրերին:

 

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահացել է։


 

Քաղաքականություն

Պատահարներ