ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հակոբ Արշակյանը՝ հայտնի «զենքով թիկնապահի» մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արդեն հայտնի «զենքով թիկնապահի» իսկ իրականում «Հատուկ միջոցների փոխադրման ծառայության» աշխատակցի նկարը վերցվել է այս ուղիղ եթերի տեսանյութից, որտեղ երկու անձինք կան՝ միևնույն ծառայության աշխատակիցներ, որոնք օգնում են փոստային բաժանմունքի անձնակազմին, որի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ իրենց ծառայությունից զատ նաև իրենց գործընկերներին անհրաժեշտ պահին օգնելու համար»։

 

Auroranews-ի հետ զրույցում նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ «զենքով թիկնապահն» իրականում նախարարի հետ որևէ առնչություն չի ունեցել: 

Քաղաքականություն

Պատահարներ