Վաշինգտոնում սահմանվել է պարետային ժամ. կրքերը չեն հանդարտվում

ԱՄՆ Կապիտոլիումի ոստիկանության ներկայացուցիչները ծնկի են իջել մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող բողոքի լուռ ակցիայի ժամանակ: Ինչպես հաղորդում է CNN-ը, ոստիկաններից առնվազն երեքը ծնկի են իջել, որոնցից երկուսը սևամորթ են եղել, մեկը՝ սպիտակամորթ: Ավելի վաղ ցուցարարները վանկարկել են «ծնկի իջիր»՝ ցույց տալու համար իրենց մտահոգությունը ոստիկանության դաժանության վերաբերյալ:

 

 Վաշինգտոնում որոշում է կայացվել պարետային ժամ սահմանել 23:00-ից մինչև հինգշաբթի 06:00-ն: Նախօրեին սահմանված պարետային ժամը խախտելու համար ԱՄՆ մայրաքաղաքում 19 մարդ է բերման ենթարկվել: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է, որ իշխանությունները թույլ են տվել խաղաղ ցույցերի անցկացումը: Պարետային ժամն այս գիշեր կգործի նաև Սանտա Մոնիտակում, Բևեռլի Հիլզում, Սան Ֆրանցիսկոյում, Օքլենդում, Սոլանո շրջանում: ԱՄՆ-ի մի շարք նահանգների տարբեր քաղաքներում ոչ այնքան բողոքի ակցիաներն են խնդիր, որքան գիշերային ժամերին վանդալները, որոնք ուղղակի ոչնչացնում են ամեն ինչ:

Ինչպես տեղեկացնում է BBC News-ը, աֆրոամերիկացու սպանության համար մեղադրանք է առաջադրվել 4 նախկին ոստիկանի: Նրանցից Դերեկ Շովինին, որը ծունկը դրել է սեւամորթ երիտասարդի պարանոցին ու խեղդամահ արել, ներկայացվել է ամենածանր մեղադրանքը: Մյուս երեքը ոստիակնները ներկա են եղել միջադեպին: Ըստ ներկայացված մեղադրանքներին նրանց սպասում է 40 տարվա ազատազրկում եւ խոշոր չափի տուգանք: 

Քաղաքականություն

Պատահարներ