Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է երկար ժամանակով մնալ «Ռոմա»-ում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հույս ունի մնալ «Ռոմա»-ում։

 

«Կցանկանայի ելույթ ունենալ «Ռոմա»-ում ոչ միայն հաջորդ մրցաշրջանում, նաև առաջիկա տարիներին։ Ես նախկինի պես պայմանագիր ունեմ «Արսենալի» հետ, այստեղ ամեն ինչ կախված է ակումբների միջև պայմանավորվածությունից։

Իհարկե, եթե չստացվի մնալ «Ռոմա»-ում, ապա կվերադառնամ «Արսենալ»,- նշել է Մխիթարյանը և հավելել. «Ես չեմ բողոքում, ֆուտբոլային կյանքն այնպիսին է, որ դու պետք է պատրաստ լինես ամեն ինչի».

Քաղաքականություն

Պատահարներ