Վարչապետի աշխատակազմի ավտոպարկը կրճատվել է գրեթե 50 տոկոսով. Էդուարդ Աղաջանյան

2018 թվականին Հայաստանի վարչապետի տնօրինության տակ գտնվել է 90 ավտոմեքենա: Այդ մասին այսօր՝ հունիսի 12-ին հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Ընդ որում՝ 2019 թվականին ավտոմեքենաների քանակը կրճատվել է 44 միավորով:

«Կրճատվել է նաեւ 30 վարորդ: Արդյունքում հաջողվել է տնտեսել 65 մլն. դրամ»,-հայտնել է Աղաջանյանը:

Միեւնույն ժամանակ դեռեւս մնացած 46 ավտոմեքենաներից ծառայողական նպատակով օգտագործվում է միայն 7-ը:

«Մնացած մեքենաները ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ են, որոնք, ըստ էության, չեն օգտագործվում ամենօրյա ռեժիմում»,-ընդգծել է պաշտոնյան:

Քաղաքականություն

Պատահարներ