ՈՒԵՖԱ-ն հստակեցրել է միջազգային մի շարք մրցաշարերի ժամկետները

ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում կայացել է ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման փուլն ընթացքի մեջ է։ Դեռևս չանցկացված խաղերը կկայանան 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում և մրցելու է Շվեդիայի (2 անգամ), Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի 2022թվականի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 2-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փլեյ-օֆֆ փուլում մրցելու է Բուլղարիայի ընտրանու դեմ։

Եվրոպայի Մ-19 առաջնության՝ՈՒԵՖԱ Ազգերի լիգային նմանվողնոր ձևաչափով որակավորման փուլը հետաձգվել է։ Հետևաբար,  2021/2022 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը կկայանա նախկին ձևաչափով։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկված է որակավորման 11-րդ խմբում, որտեղ մրցելու է Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի ժամկետները չեն փոփոխվել: Հանդիպումները կկայանան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Հայասանի Մ-17 հավաքականն ընդգրկված է որակավորման 12-րդ խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Դանիայի և Լատվիայի Մ-17 հավաքականների հետ։

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից (Նախնական փուլ` օգոստոսի 8 և 11, որակավորման առաջին փուլ` օգոստոսի 18/19, որակավորման երկրորդ փուլ` օգոստոսի 25/26, որակավորման երրորդ փուլ` սեպտեմբերի 15/16, փլեյ-օֆֆ` սեպտեմբերի 22/23 և 29/30, խմբային փուլ` հոկտեմբերի 20/21 և 27/28, նոյեմբերի 3/4 և 24/25, դեկտեմբերի 1/2 և 8/9):

Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի արդյունքում հայկական 3 ակումբ հնարավորություն կստանա մասնակցել առաջնությանը (Նախնական փուլ` օգոստոսի 20,  որակավորման առաջին փուլ`  օգոստոսի 27,  որակավորման երկրորդ փուլ` սեպտեմբերի 17,  որակավորման երրորդ փուլ` սեպտեմբերի 24,  փլեյ-օֆֆ` հոկտեմբերի 1, խմբային փուլ` հոկտեմբերի 22 և 29, նոյեմբերի 5 և 26, դեկտեմբերի 3 և 10):

Եվ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգա 2020/2021 մրցաշրջանի որակավորման փուլի մինի-մրցաշարերը կկայանան 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 13-ը։ Առաջնությանը կմասնակցի Հայաստանի կանանց ֆուտբոլի Ա լիգայի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը։

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվեց նաև ֆուտբոլային հանդիպումները հանդիսականներով անցկացնելու հարցը։ Որոշվեց հարցը ևս մեկ անգամ քննարկել հուլիս ամսին։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ