«Ինձ 3000 եվրո են առաջարկել՝ նրա ոտքերը կոտրելու համար». Կասերեսի խոստովանությունը Ռոնալդինյոյին

«Սելտայի» նախկին պաշտպան Ֆերնանդո Կասերեսը խոսել է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի հետ տեղի ունեցած մի դեպքի դրվագի մասին։ «Մենք ընդունել էինք «Բարսելոնային»։ Երբ Ռոնալդինյոն փորձեց առաջին անգամ հպվել գնդակին, ես հարվածեցի նրան։ Հետո օգնեցի, որ նա բարձրանա ու ասացի, որ ինձ 3000 եվրո են առաջարկել՝ նրա ոտքերը կոտրելու համար։ Նա նայեց ինձ ու ասաց․ «Եթե իհարկե կարողանաս բռնել ինձ»։ Այլևս նման փորձ չարեցի։ Ես վախեցած էի, իսկ նա՝ բարկացած, իսկ երբ նա այդպիսին է, նա շատ ուժեղ ու հզոր ֆուտբոլիստ է»,- ասել է Ֆերնանդո Կասերեսը։ Ֆերնանդո Կասերեսն իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ռիվեր Փլեյթում», Սարագոսայում», «Բոկա Խունիորսում», «Վալենսիայում», «Սելտայում»։ Արգենտինացին իր մարզական կարիերան ավարտել է 2007 թվականին՝ 37 տարեկան հասակում։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ